ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News
Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները հասանելի են դարձնում ճամփորդելը: Հունիսի 1-ից Վրաստանը բացելու է ցամաքային սահմանները։
Հայաստանից-Վրաստան և հակառակ ուղղությամբ քաղաքացիների համար ցամաքային տարածքի հատման պահանջները երկու երկրների համար էլ նույնն են: Երկու ուղղությամբ էլ սահմանը հնարավոր կլինի հատել վերջին 72 ժամվա ընթացքում արված PCR թեստի բացասական պատասխանի առկայության կամ պատվաստման հավաստագրով` երկու դեղաչափ պատվաստվելուց հետո։
--00—ԼՄ