ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News
Կորոնավիրուսի համաճարակի հիմնական խնդիրներից մեկը տեղաշարժի սահմանափակումն է ամբողջ աշխարհում։ Աշխարհի գրեթե բոլոր երկրները սահմանափակել են իրենց քաղաքացիների տեղաշարժը՝ փորձելով կանխել համավարակի տարածումը։ Այս խնդրի առջև բախվել է նաև Հայաստանը՝ մեր քաղաքացիները նույնպես չեն կարողանում մեկնել արտասահման առկա սահմանափակումների պատճառով։
Եվրասիական զարգացման բանկի «Թվային նախաձեռնությունների հիմնադրամը» ստեղծել է մի ծրագիր, որով հնարավոր է համավարակի պայմաններում հանել տեղաշարժի սահմանափակումները՝ ճանապարհորդել առանց կովիդի։ Այս նորարարությունը Եվրասիական Կոնգրեսի ընթացքում ներկայացրել է Եվրասիական զարգացման բանկի վարչության փոխնախագահ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՄ