ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News
«Հանրապետություն» կուսակցությունը պատրաստվում է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Կուսակցության ներկայացուցիչ, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն իրենց ընտրական ցուցակը ներկայացրեց ԿԸՀ՝ տեղեկացնելով, որ ցուցակում 103 թեկնածու է ընդգրկված:
Հարցին՝ արդյո՞ք կհամագործակցեն «Իմ քայլի» հետ, Խաչատրյանը հայտնեց, որ ամեն ինչ կախված է ընտրությունների արդյունքից ու հետագա ընթացքից: Լրագրողները հետաքրքրվեցին՝ կուսակցության ընտրական ցուցակում կա՞ն գործարարներ, Խաչատրյանն արձագանքեց.
«Նայած` ինչ եք հասկանում այդ բառի տակ: Խոշոր գործարարներ չկան»:
Կուսակցության ներկայացուցիչը նշեց՝ կան ուժեր, որոնց հետ կոալիցիան անհնար է, նա, սակայն, անուններ չտվեց՝ նշելով, որ դա անիմաստ է:
«Հանրապետություն» կուսակցության առաջին քսանյակը հետևյալն է.
1. Արամ Սարգսյան
2. Արտակ Զեյնալյան
3. Անի Խաչատրյան
4. Ռոմիկ Մխիթարյան
5. Բորիկ Նազարյան
6. Անահիտ Ադամյան
7. Մանվել Ղազարյան
8. Ալբերտ Հովասափյան
9. Հայկանուշ Ղշչյան
10. Տավրոս Սափեյան
11. Ռոբերտ Մանուկյան
12. Քրիստինե Սարոյան
13. Հովիկ Արսենյան
14. Մասիս Մելքոնյան
15. Ելենա Ասրիյան
16. Սամվել Ադամյան
17. Արամ Գեղամյան
18. Սուսաննա Գյուրջյան
19. Արսեն Մակվեցյան
20. Սուրեն Ղուկասյան
--00--ԿԿ