ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Արման Վահրամի Համբարյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:
Հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.
Ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Արման Վահրամի ՀԱՄԲԱՐՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով:
--00—ՄՀ