ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News
Մեծ Բրիտանիան մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունից։ Միացյալ Թագավորությունների եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական նախարար Ուենդի Մորթոնը թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությանը։
Նա մասնավորապես նշել է, որ խիստ մտահոգված են հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությամբ։
«Միացյալ Թագավորությունը կողմերին կոչ է անում անհապաղ հետ քաշել զորքերը, խուսափել լարվածություն առաջացնող գործողություններից, նոր ականապատումից։ Հորդորում ենք սահմանագծման հարցով կառուցողական բանակցություններ սկսել առանց նախապայմանների»,- գրել է Ուենդի Մորթոնը։
--00--ԿԿ