ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News
Ղազախստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ պաշտոնապես հաստատվել է Ակտաու-Երևան «SCAT» ավիաընկերության DV-845 չարտերային չվերթը, որը կայանալու է հունիսի 11–ին ժամը 23։00-ին։
Տոմսի արժեքը՝ սկսած 125 ամ․ դոլարից։ Տոմսերի վաճառքը բաց է ավիաընկերության պաշտոնական կայքում՝ www.scat.kz:
ՀՀ կառավարության որոշմամբ 2020 թ. սեպտեմբերի 11-ին դադարեցվել է ՀՀ տարածքում արտակարգ դրության իրավական ռեժիմը և ուժի մեջ է մտել կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված կարանտին սահմանելու մասին ՀՀ կառավարության 1514-Ն որոշումը, որի մեջ կատարված և 2021 թ. հունվարի 12-ից ուժի մեջ մտած փոփոխությունների համաձայն կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված՝ ՀՀ տարածքում սահմանված կարանտինի ժամկետը երկարաձգվել է մինչև 2021 թ. հուլիսի 11-ը։
ՀՀ կառավարության 2020 թ. սեպտեմբերի 11-ի № 1514-Ն որոշման մեջ կատարված և 2021 թ. մայիսի 17-ից ուժի մեջ մտած փոփոխությունների համաձայն.
Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս ներկայացվում է.
1. կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ*, կամ
2. կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված՝ երկու դեղաչափ, երկրորդ դեղաչափը երկիր մուտք գործելու օրվանից նվազագույնը 14 օր առաջ ներարկված լինելը հավաստող սերտիֆիկատ*։
Հայաստան մեկնել և Ղազախստան ժամանել պատրաստվող անձանց խնդրում ենք նախապես հայտնել Ղազախստանում ՀՀ դեսպանություն մեկնելու իրենց ցանկության մասին: Անհրաժեշտ տվյալները (ԱԱՀ, անձնագրի, ծննդյան, կոնտակտային տվյալներ) անհրաժեշտ է ուղարկել ՀՀ դեսպանության էլեկտրոնային փոստի հասցեին (armkazakhstanembassy@mfa.am) կամ ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի հեռախոսահամարին (+77782291881) WhatsApp հավելվածի օգնությամբ։
--00—ԼՄ