ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն այսօր ստացել է կորոնավիրուսի դեմ չինական «ԿորոնաՎակ» պատվաստանյութի երկրորդ դեղաչափը: Այս մասին Նազարյանը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում: Նա, մասնավորապես, գրել է/
«Բարեկամներ, այսօր ստացա կորոնավիրուսային հիվանդության դեմ Սինովակ ընկերության ԿորոնաՎակ (CoronaVac) պատվաստանյութի երկրորդ դեղաչափը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաստատել է կորոնավիրուսի դեմ չինական այս պատվաստանյութի կիրառումը, այն ճանաչել է անվտանգ ու արդյունավետ։
Պատվաստվի՛ր և կանխարգելի՛ր COVID-19-ը»,- գրել է նա:
--00--ԱԹ