ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News
Քարոզչական պաստառները և այլ քարոզչական նյութերը պետք է փակցնել բացառապես դրա համար նախատեսված վայրերում: Այդ մասին հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։
«Խնդրում ենք այդ նպատակով չօգտագործել բնակելի կամ այլ շենքերի պատերը, սյուների մակերեսը և այլն:
Աղտոտված մակերեսները մաքրելու համար համայնքը և բնակիչները հետո զգալի ռեսուրս են ծախսելու:
Ստորև ներկայացնում ենք արտահերթ ընտրությունների կազմակերպման նպատակով քարոզչական պաստառներ փակցնելու համար անվճար տեղերի ցանկը Երևանում՝ ընդհանուր 336 տեղ»,-նշվում է հայտարարությունում:
Հասցեները՝ այստեղ։
--00—ԼՄ