ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ահազանգել էր, թե իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանը «Հրապարակ»-ի լրագրող Անուշ Դաշտենցից խլել է հեռախոսը, նստել մեքենան և հեռացել: Լրագրողը հարց էր ուղղել Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովի մոսկովյան այցի հետ կապված։
«Հրապարակ»-ը տեղեկացնում է.
«Անուշը զանգահարել է իշխանական թիմից մեկին, առաջարկել է՝ վերադարձնել հեռախոսը։ Մոտ մեկ ժամ անց տվյալ անձի օգնականը ետ է վերադարձրել հեռախոսը»։
--00--ԱԹ