ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News
Ժամեր առաջ միջադեպ է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանին։ Ադրբեջանցի դիրքապահները, որոնք օրերս ներխուժել են ՀՀ տարածք, կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի հովվի ուղղությամբ; Այս մասին տեղեկացնում է Hraparak.am–ը։
Ըստ կայքի՝ ադրբեջանցիները հովվին հորդորել են անասունը չտանել այդ կողմեր։ Կրակահերթը շրջանցել է հովվին և, ինչպես համայնքապետարանի աշխատակիցն է փոխանցել կայքին, վիրավորվել է ձին։
Ադրբեջանցիները հովվից խլել են մեծ գլխաքանակով անասուններ։
--00--ԱԹ