ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News
Երեկ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը դեռ չի մարվել: Հայաստանի ԱԻՆ-ից հայտնում են, որ այսօր՝ հունիսի 9-ին, Երևանի Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Հիշեցնենք, որ հունիսի 8-ին, ժամը 10։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի աղբավայրում։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է նաև քաղաքապետարանի երկու ջրատար։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։40-ին։
--00—ԼՄ