ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հունիսի 15-ին Լեռնային Ղարաբաղում բանակցություններ կվարի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին փոխանցում է «Ինտեֆաքս»-ի ադրբեջանական ծառայությունը:
«Հունիսի 15-ին Ալիևի հետ մենք կուղևորվենք Շուշա, որտեղ տեղի կունենան պաշտոնական հանդիպումներ և տարբեր միջոցառումներ»,- ասել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը պաշտոնական այցով Ադրբեջանում կգտնվի հունիսի 14-16-ը: