ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News
Հունիսի 14-ին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է իր թուրք գործընկեր Թայիփ Էրդողանի հետ քննարկել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և Լիբիայում: Այս մասին Ֆրանսիայի ղեկավարը հայտարարել է Փարիզում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ․ հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին ես անմիջապես հանդիպում կունենամ Թուրքիայի նախագահի հետ: Սա լավ առիթ է մի շարք հարցերի շուրջ կարծիքներ փոխանակելու համար», - ասել է Մակրոնը:
Ֆրանսիայի ղեկավարը նշել է, որ իրենք խորը տարաձայնություններ ունեն, բայց անհրաժեշտ է երկխոսություն վարել։
«Ես ուզում եմ խոսել Սիրիայում տիրող իրավիճակի, Լիբիայի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների մասին», - ասել է նա:
--00--ԱՀ