ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․
«Ի պատասխան հարցումների հայտնում ենք, որ այսօր Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական հանրահավաքը, որի շրջանակում բեմի հետնամասում կախվել են պաստառներ, որոնք հանրահավաքի ձևավորման մի մասն են կազմում: Հանրահավաքից անմիջապես հետո պաստառները կհանվեն»:
--00—ՄՀ