ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News
Hetq.am-ը ոստիկանների մասնակցությամբ միջադեպի տեսանյութ է հրապարակել։ Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության պետի հանձնարարությամբ արդեն իսկ նշանակվել է ծառայողական քննություն։
Հիշեցնենք, որ «Հետք»-ը տեսանյութ է հրապարակել, ըստ որի հունիսի 18-ին, «Դինամո» Հայաստանի մարզական հասարակական կազմակերպությանը կից՝ ոստիկանության Մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի առջև, 14:50-ի սահմանում ոստիկանների մասնակցությամբ ծեծկռտուք էր սկսվել։
--00—ՄՀ