ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News
Հունիսի 19-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:10-ի սահմանում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 42 կմ հատվածում, Կոշ գյուղի վարչական տարածքում բախվել են «Renault» և «ЗИЛ-130» մակնիշի ավտոմեքենաները: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, գրում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 2 հոգի ծայրահեղ ծանր վիճակում, մեկը՝ քաղաքացիների, մյուսը՝ օպերատիվորեն ժամանած Աշտարակի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են «Աշտարակ» և «Արմենիա» բժշկական կենտրոններ:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
--00—ԼՄ