Արագածոտնում «ՎԱԶ 2110»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և հայտնվել դաշտում․ կա զոհ և վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 9, 24News

Screenshot_2

Երեկ՝ հուլիսի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 23։40-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 34-ամյա Հարություն Ա․-ն իր վարած «ՎԱԶ 2110» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճապարհի Ուջան գյուղի վարչական տարածքում, դեպի Ուջան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներին, մոտ 10 մետր կոտրել և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս՝ դաշտամիջյան հատվածում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, Արագածոտնի մարզի բնակիչ 25-ամյա Արման Ա․-ն տեղում մահացել է, վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը։

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աշտարակի թիվ 19 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ