ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության ընտական ցուցակի առաջին համար Արա Զոհրաբյանը քվեարկեց, որպեսզի ՀՀ-ում ազգային իշխանություն ձևավորվի: Պատգամավորի թեկնածուն ընտրատեղամաս էր եկել ընտանիքի հետ։
«Այս ընտրություններով մենք ակնկալում ենք, որ ժողովուրդը կմերժի ապազգայինը: Հույս ունենք, որ ԱԺ-ում կլինենք արժեհամակարգի պահապանները, անկախ նրանից՝ մեր ժողովուրդն այս կարճ ժամանակում կհասցնի մեզ վստահել և իր քվեն տալ՝ միևնույնն է շարունակելու ենք մեր գործը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Զոհրաբյանը։
--00—ՄՀ