ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News
Խորհրդարանի «Քաղաքացիական պայմանագիր» իշխող խմբակցությունը չորեքշաբթի առավոտյան դեմ քվեարկեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանի առաջարկած օրենքի նախագծին, ըստ որի՝ քրեական պատիժ է հասնում բոլոր նրանց, ովքեր կասկածի տակ կդնեն ՀՀ տարածքային ամբողջականությունը։
ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը քվեարկությունից առաջ հայտարարեց իրենց դիրքորոշումը, իսկ օրենքի հեղինակ Արամ Վարդևանյանն ափսոսանք հայտնեց՝ նշելով, որ այն ուղղված էր թշնամիների դեմ։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՀԶ