ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը չընտրվեց Ազգային Ժողովի փոխնախագահ։ Կողմ է քվեարկել 53, դեմ` 50 պատգամավոր։ Ընտրվելու համար Սաղաթելյանին անհրաժեշտ էր 54 ձայն։
Հավելենք, որ Ազգային ժողովի իշխանական փոխնախագահներն են Ռուբեն Ռուբինյանը և Հակոբ Արշակյանը։ Նրանց ընտրության քվերակությանն ընդդիմությունը չէր մասնակցել։
--00—ՄՀ