ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News
Արցախի հերոս, Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան էջում գրառու մ է արել․
«Բոլոր այն խախտումները, որոնց մասին առավոտից տեղեկանում ենք տարբեր աղբյուրներից, իրականում փաստում են մեկ բանի մասին և վկայում՝ օտարածին, ապօրինի իշխանությունների հետագա ազգակործան ծրագրերը մինչև վերջ ցանկացած գնով իրականացնելու:
Շատ ցավալի է, որ այդ ընտրակեղծիքների, բռնությունների և ապօրինությունների «առաջամարտիկի» դերում հանդես են գալիս ԶՈՒ, Ոստիկանության, ԱԱԾ տարբեր «տրամաչափի» զինվորականեր և պաշտոնյաներ:
Դիմում եմ բոլոր ուսադիր կրող զինվորականներին և նրանց հավասարեցված անձանց մեր հարգարժան գեներալներից մեկի թևավոր դարձած խոսքով՝
«Սթափվե՛ք, գժուկնե՛ր»:
Հիշե՛ք՝ հեռու չէ Հայ ազգի հատուցման պահը և ահեղ դատաստանը ներքին և արտաքին թշնամիների նկատմամբ»,-գրել է նա:
--00—ԼՄ