ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News
«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան էջում կրկին գրառում է արել՝ տեղեկացնելով, որ ընտրողին 26 համարի քվեաթերթիկը չեն տվել։
«Ահազանգ
Արդեն համատարած է դառնում:
9/37 (Նար֊Դոս) «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության 26 համարի քվեաթերթիկը չեն տվել, երբ քաղաքացին պահանջել է, պատճառաբանել են, որ հոգնած են, չեն նկատել:
Խելքի եկեք»,-գրել է Սանասարյանը։
Ավելի վաղ Դավիթ Սանասարյանը ևս մի քանի հրապարակում էր արել այն մասին, որ մի քանի ընտրատեղամասերում ընտրողին չեն տրամադրել «Ինքնիշխան Հայաստանի»՝ 26 համարի քվեաթերթիկը՝ պատճառաբանելով, թե արտահերթին մասնակցող ուժերը 26-ը չեն, այլ 25-ը։
--00—ԼՄ