Մոսկվան ամեն ինչ անում է Երևանի զարգացման համար, սակայն կան ուժեր, որոնց ինքնիշխան Հայաստան պետք չէ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

KMO_164475_00266_1_t218_052143

Ռուսաստանը երբեք չի ձգտել ազդել Հայաստանի վրա, ՌԴ չի ազդում իր ընկերների վրա, ՌԴ–ն ուզում է, որ իր ընկերների մոտ ամեն ինչ լավ լինի։ Այս մասին Մոսկվայում «Եվրասիա. արժեքների տարածք» ֆորումի շրջանակներում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Պետդումայի փոխնախագահ Բորիս Չերնիշևը, փոխանցում է «Sputnik Արմենիա»-ն։

«Ռուսաստանը շահագրգռված է և ամեն ինչ անում է անկախ և ինքնիշխան Հայաստանի զարգացման համար, սակայն կան ուժեր, որոնց ինքնիշխան Հայաստան պետք չէ. այս ուժերը փորձում են խարխլել և քանդել երկու երկրների պատմական արմատներն ու կապերը»,- ասել է նա։

--00—ՅՄ