ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News
Պարադոքս է․ մարդը, որը վախենում է անգամ մի բառ ասել Իլհամ Ալիևին, ով իրեն վիրավորում, ստորացնում է ամեն ելույթում և հանդիպման ժամանակ, փորձում է «լավ տղա» խաղալ: Խոսելով Փաշինյանի հռետորաբանությունից՝ այս մասին 24TV-ի եթերում ասել է «Հայաստան» դաշինքի անդամ Հայկ Խալաթյանը:
Նրա խոսքով, մենք այս ընտրություններով տեսանք, որ մեծ թվով մարդիկ շարունակում են հավատալ, թե Փաշինյանն ունի կախարդական փայտիկ, չնայած որևէ խոստում մինչ օրս չի կատարել:
Բանախոսի պնդմամբ՝ իրենց քաղաքական ուժը ստացել է բավական լուրջ հանրային աջակցություն, և այդ վստահության քվեն հավելյալ խթան կհանդիսանա՝ պայքարելու այս իշխանությունների դեմ, օգտագործելով արդեն խորհրդարանական գործիքակազմ:
Մանրամասները՝ տեսանյութում: