ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News
Ռուս զինվորականների սահմանային պարեկային նավից Սու-24 Մ ինքնաթիռը նախազգուշական կրակոցներ է արձակել Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմի կործանիչի ուղղությամբ՝ 4 ռումբ նետելով «Defender»-ի շարժման կուրսով:
Պատճառն այն է, որ Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմի «Defender» կործանիչը Սև ծովում մտել է Ռուսաստանի Դաշնության տարածքային ջրեր, նշում է interfax.ru-ն:
«Էսկադրային ականակիրը նախազգուշացվել է ՌԴ պետական սահմանի խախտման դեպքում զենքի օգտագործման մասին: Նա չի արձագանքել նախազգուշացմանը», - հայտնել է ռազմական գերատեսչությունը:
Միջադեպի առնչությամբ Մոսկվայում բրիտանական ռազմական կցորդը կանչվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարություն, հայտնում է Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը:
--00—ԼՄ