ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24News
Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներն այսօր իրականացվել են Մատաղիսի ուղղությամբ։
Աշխատանքն արդյունք չի տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել։
Առաջիկայում նախատեսվող ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն։
Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է 1588 աճյուն, որից 2-ը երեկ` Հադրութի շրջանից։
--00—ՄՀ