ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24News
Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մարդասիրական ականազերծման ինժեներական և սակրավոր ստորաբաժանումները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքը մաքրել ականի վտանգից և պայթյունավտանգ առարկաներից:
Ներկայումս ռուս զինծառայողները Մարտունու շրջանի բնակավայրերում և գյուղատնտեսական դաշտերում իրականացնում են պայթյունավտանգ առարկաների և չպայթած զինամթերքի որոնման աշխատանքներ:
Աշխատանքի ընթացքում ռուս սակրավորները հայտնաբերված զինամթերքն ու պայթյունավտանգ առարկաները տեղափոխում են հատուկ սարքավորված Բալիջա զորավարժարան՝ հետագա ոչնչացման համար:
Ընդհանուր առմամբ, 2020-ի նոյեմբերի 23-ից սկսած, չպայթած զինամթերքից մաքրվել է 2157 հա տարածք, ավելի քան 650 կիլոմետր ճանապարհ, 1892 շենք ստուգվել է սակրավորների կողմից, այդ թվում հայտնաբերվել և վնասազերծվել է 25 640 պայթյունավտանգ առարկա:
--00—ՄՀ