ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյան կառավարություն է դիմել՝ եկամտահարկի փոխհատուցման եղանակով սովորելու իրավունքի հետ կապված խնդիրների դիտարկելու հարցով: Ֆեյսբուքյան էջում պատգամավորը մանրամասնել է.
«2020 թվականի մարտի 6-ին ԱԺ-ն Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարեց ՀՀ-ում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորելու համար ուսման վարձը եկամտահարկով վճարելու մասին։ Օրենքի ընդունումից հետո Կառավարությունը հաստատեց մասնագիտութունների այն ցանկը, որտեղ սովորելիս աշխատող ուսանողների ուսման վճարը կարող է փոխհատուցվել եկամտահարկով։
Բայց, փաստորեն, դիմողները կարող են կանգնել խնդրի առջև, երբ գործատուն չի կատարում իր հարկային պարտավորությունները։ Սա չի բխում օրենքի կանխատեսելիության և որոշակիության սկզբունքից և կարող է դառնալ համակարգային խնդիր, այն դեպքում, երբ օրենքի շահառուները զրկվում են եկամտահարկի փոխհատուցման եղանակով սովորելու իրենց իրավունքից։
Խնդիրը անհատական և համակարգային դիտարկելու հարցով դիմել եմ ՀՀ կառավարություն»։
--00—ԼՄ