ԵՐԵՎԱՆ, ՀՈւLԻՍԻ 7, 24News
Պետական ֆինանսավորմամբ հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի ծառայություններ են մատուցվում պատերազմին առնչակից քաղաքացիներին: Գործընթացը վերահսկում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:
ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ հոգեբանները մասնագիտական օգնություն են տրամադրում նաև առցանց տարբերակով և հեռախոսով: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գործում է «Հոգեբանական աջակցության կոնսորցիում» էջը: Թիրախային խմբերում գտնվող քաղաքացիները կարող են զանգահարել թեժ գծին. հեռ.՝ 060-834-777:
--00—ՄՀ