ԵՐԵՎԱՆ, ՀՈւLԻՍԻ 7, 24News
Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկոլաս Սխերմերսն ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական լուծումը երկարատև խաղաղությունն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպանը նման կարծիք է հայտնել հուլիսի 7-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:
«Նիդերլանդը ԵԱՀԿ-ի անդամ է, ինչպես նաև ԵՄ անդամ է ու, թեև փոքր երկիր է իր չափերով ու ազդեցությամբ, միևնույնն է, որևէ ջանք չի խնայում երկու կառույցներին խրախուսելու և նրանցից ակնկալելու լավագույն ազդեցությունն այս առումով»,-ասաց Նիկոլա Սխերմերսը:
--00—ՄՀ