ԵՐԵՎԱՆ, ՀՈւLԻՍԻ 8, 24News
ՌԴ «Ռոսստատ» վիճակագրական կենտրոնի զեկույցի համաձայն՝ 2021 թվականի հունվար-ապրիլին Ռուսաստանի Դաշնության միգրացիայի աճը կազմել է 81 935 մարդ, ինչը 2.2 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները: Նշվում է, որ Ռուսաստան եկած օտարերկրացիների ճնշող մեծամասնությունը ԱՊՀ-ի բնակիչներ են:
Ըստ վիճակագրական կենտրոնի տվյալների՝ Հայաստանից միգրացիայի աճը կազմել է 9602 մարդ, որոնք մեկնել են աշխատելու նպատակով։
Աշխատանքի համար ՌԴ է մեկնել Տաջիկստանից 19 հազար 905 , Ղազախստանից՝ 9925, Ղրղզստանից՝ 8379, Ադրբեջանից՝ 5355 մարդ։
--00—ՄՀ