ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը հուլիսի 8-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության «Թիրքարան» միջազգային բեռնափոխադրման ընկերության գործադիր տնօրեն Ջավադ Անասարիին։ Այդ մասին տեղեկանում ենք Տարածքային կառավարման և ենթակառուցվածնքերի նախարարության ֆեյսբուքյան էջից։
Կողմերը քննարկել են երկու երկրների միջև բեռնափոխադրումների բարելավման հեռանկարներին, փոխադրող ընկերությունների համար բարենպաստ պայմաններ ապահովելուն և առկա խնդիրների լուծմանը վերաբերող հարցեր։
--00—ԼՄ