ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News
Ղարաբաղյան շարժման շարունակությունը Հայաստանում կործանարար է պետականության համար: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության կատարողականի ամփոփիչ զեկույցի ընթացքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Շատերը կարծում են, որ ղարաբաղյան շարժումն է կարևոր, ոչ թե Հայաստանի պետականությունը։ Կառավարող մեծամասնությունն ու անձամբ ես ասում ենք, որ ղարաբաղյան շարժման շարունակելու ցանկացած փորձ կործանարար է, որովհետև այն եղել ու լինելու է գործիք Հայաստանի պետությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը թույլ չտալու համար։», - մասնավորապես նշել է Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ