ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, գնահատելով լրագրողների և ընդդիմադիրների բողոքի կիրակնօրյա ակցիան, կարծիք է հայտնել, որ դա պետության դեմ դավադրության հերթական փորձն է եղել, որը կազմակերպվել է երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի թիմի կողմից: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ըստ վարչապետի՝ ընդդիմադիրները երազում են փոխել իշխանությունը «ռևանշի միջոցով, ինչը ղեկավարությունը թույլ չի տա»:
Թբիլիսիում խորհրդարանի շենքի դիմաց հավաքված լրատվամիջոցների ներկայացուցիչները, ընդդիմադիրները և նրանց կողմնակիցները պահանջում էին վարչապետի հրաժարականը: Նրանց բողոքի համար պատճառ էր դարձել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների դեմ հանրահավաքի ժամանակ տուժած օպերատորի մահվան լուրը:
--00—ՄՀ