Վրաստանում ձերբակալվել է նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1,  24 News

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին իրավապահ մարմինների կողմից ձերբակալվել է Վրաստանում։ Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլին: 

Վարչապետի խոսքով՝ Վրաստանի նախկին նախագահի տեղաշարժման երթուղին եղել է վրացական հատուկ ծառայությունների վերահսկողության ներքո՝ չնայած այն հանգամանքին, որ ողջ օրվա ընթացքում իշխող կուսակցությունը հայտարարում էր, թե Սաակաշվիլին Վրաստանում չէ, և թե իր կողմից հրապարակված տեսանյութերը կեղծ են:

Սաակաշվիլին ձերբակալվել է ոչ թե սահմանին, այլ արդեն երկրում, ուր ներխուժել է գաղտնի:

Ձերբակալված Սաակաշվիլիին տեղափոխել  են քրեակատարողական հիմնարկ:

Ավելի ուշ հրապարակվել են Սաակաշվիլու ձերբակալման առաջին կադրերը:

--00--ԱԹ