ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24News
«ՍԴ-ում ճամարտակությամբ են զբաղվում, ժողովուրդն իր որոշումը կայացրել է»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը։
Խոսելով միջազգային հարաբերություններում Հայաստանի կարգավիճակի վերաբերյալ՝ Արշակյանը այն համոզմունքը արտահայտեց, որ Հայաստանը գործոն է դարձել տարածաշրջանում, տերությունները մեզ հետ հաշվի են նստում։
Նրա կարծիքով, դրա ապացույցն այն փաստն է, որ ԵԱՀԿ համանախագահ երկրների դեսպանները չկատարեցին Բաքվի բռնապետի պահանջը և չգնացին Շուշի։
«Մինսկի խումբը ձեռք է պարզել Հայաստանին, նրանց համար կարևոր չէ, թե ով է իշխանությունը»,-ասաց Արշակյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԿԿ