ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News
«Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն այս պահին աշխատավայրում կատարում է իր մասնագիտական պարտականությունները»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ՊԵԿ մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանը։
Հիշեցնենք, որ մամուլում լուրեր են տարածվել այն մասին, որ հրաժարականի դիմում է ներկայացրել ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։
Մամուլի խոսնակը հրաժարվեց մեկնաբանել տարածված տեղեկությունը՝ նշելով, որ ինքը նման ինֆորմացիայի չի տիրապետում։
«Եթե նման բան լինի պաշտոնապես կհրապարակվի»,-ասաց նա
--00--ԿԿ