ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News
Մոսկվայում ուժայինները կանխել են նախապատրաստվող ահաբեկչությունը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին ՝ վկայակոչելով ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունը։
«Մոսկվայում իրականացված գործողությունների արդյունքում Ռուսաստանի քաղաքացի է ձերբակալվել»,- հայտնել են գերատեսչությունից:
Ծառայությունից հայտնել են, որ տղամարդը ծրագրում էր հուլիսին ինքնաշեն պայթուցիկ սարք պայթեցնել բազմամարդ վայրում:
Վերջինիս ստեղծած գաղտնարանում ինքնաշեն պայթուցիկ սարքի բաղադրիչներ են հայտնաբերվել, իսկ կապի միջոցներում՝ սարքը պատրաստելու ցուցումներ, ինչպես նաև նամակագրություն Սիրիայում գտնվող միջազգային ահաբեկչական կազմակերպությունների անդամների հետ: Հարուցվել է քրեական գործ։
--00—ՄՀ