ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պարտականությունները կատարող Նարեկ Մկրտչյանը, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ, այցելել է Երևանի Արցախի փողոցում թողնված նորածնին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:
Նարեկ Մկրտչյանը հետաքրքրվել է նորածնի առողջական վիճակի մասին և տեղեկացրել, որ նախարարությունը իր լիազորությունների շրջանակներում կանի ամեն ինչ` փոքրիկի կյանքն առողջ ու անվտանգ ապահովելու համար:
--00--ԱԹ