ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News
Հունաստանի Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ երկրի արտգործնախարարին կանչել են խորհրդարան՝ բացատրություն պահանջելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ գրավված Շուշիում կազմակերպած այցին՝ Ադրբեջանում Հունաստանի դեսպանի մասնակցության վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է 1lurer.am-ը՝ հղում անելով Asbarez պարբերականին:
Հունաստանի արտգործնախարարին ուղղված նամակում Հայ դատի գրասենյակն իր դժգոհությունն է հայտնել Ադրբեջանում Հունաստանի դեսպան Նիկոլաոս Պիպերիգոսի՝ Արցախի գրավված տարածքներ, այդ թվում Շուշի այցի կապակցությամբ:
Հայ համայնքի նախաձեռնությունը մեծ աջակցություն և լայն տարածում է գտել Հունաստանի տարբեր համայնքներում, ինչպես նաև սոցիալական ցանցերում:
Հունաստանի նախկին արտգործնախարար Նիկոս Կոտսիասն իր մտահոգությունն է հայտնել այս կապակցությամբ և հույն դեսպանի գործողություններն անվանել ամոթալի:
--00--ԱԹ