ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 17, 24News
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոքն արդեն պատրաստ է, երկուշաբթի առավոտյան մուտք կարվի ՀՀ քրեական վերաքննիչ դատարան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:
Հիշեցնենք, որ Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով:
Ըստ ՀՔԾ-ի՝ Առուշ Առուշանյանը, որ զբաղեցնում է «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը, հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու՝ անձնական և խմբային շահերից ելնելով` նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է` երկու եւ ավելի ընտրողի կաշառք տալը:
ՀՔԾ-ն միջնորդություն էր ներկայացրել Երեւանի ընդհանուր իրավասության դատարան Առուշանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
--00—ԼՄ