ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24News
Հուլիսի 18-ին, ժամը 14.40-ի սահմաններում, Ալափարս-Չարենցավան ճանապարհին «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի անվադողը պոկվել է, ինչի հետևանքով մեքենան դուրս եկել հանդիպակաց գոտի և բախվել «Տոյոտա Ռավ» մակնիշի ավտոմեքենայի:
Ոստիկանությունից հայտնում են, որ «Տոյոտա Ռավի» 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
--00--ԿԿ