ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News
ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի վերաբերյալ դատական նիստը նշանակվել է օգոստոսին, գործը քննող դատավոր Լիանա Հակոբյանը տեղափոխվել է Վերաքննիչ դատարան: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արթուր Հովհաննիսյանը:
«Դատարան ներկայացված է երեք հայց և երեք հայցով երեք տարբեր դատավորներ են քննում, որոնցից մեկը տեղափոխվել է Վերաքննիչ դատարան: Արդեն նշանակվել է այդ գործը քննող այլ դատավոր, որը դեռևս նիստի օր չի նշանակել»,- նշեց նա:
Հարցին, թե դատավորի փոփոխությունը չի՞ դժվարացնում գործի քննությունը, փաստաբանը պատասխանեց, որ ընդամենը նիստի քննությունը մի փոքր կարող է ձգվել:
--00--ԿԿ