ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News
Սիսիանի ոստիկանները գողության դեպք են բացահայտել: Ոստիկանության Սիսիանի բաժնում գողության վերաբերյալ տեղեկություններ էին ստացվել, որոնց ստուգման արդյունքում պարզվել է հետևյալը։
Արարատի մարզում բնակվող 31-ամյա մի կին հյուրընկալվել էր Անգեղակոթ գյուղի բնակիչներից մեկի տանը: Այդ ընթացքում ննջարանից հափշտակել էր ոսկյա մատանի և փող։ Հուլիսի 24-ին Սիսիանի ոստիկանները կասկածվողին հրավիրել են բաժին։ Նա չի հերքել գաղտնի հափշտակության փաստը և վերադարձրել է գողոնը։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։
--00—ՄՀ