ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News
Ադրբեջանական զինված ուժերի պարբերական դարձած կրակոցները կոպտորեն խախտում են Գեղարքունիքի գյուղերի քաղաքացիական բնակիչների կյանքի իրավունքն ու առողջությունը, խաթարում են խաղաղ կյանքը, թույլ չեն տալիս գյուղատնտեսությամբ զբաղվել: Այս մասին ասել է ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Ադրբեջանական իշխանությունները պատասխանատվություն են կրում Գեղարքունիքում այսօր ՀՀ 3 զոհված զինծառայողներին սպանելու, նրանց կյանքի իրավունքը խախտելու համար, վիրավորում ստացած զինծառայողների առողջությանը վնաս պատճառելու համար»- նշել է նա։
--00--ԱՀ