ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News
Կարևոր է, որ Թուրքիայի ու Ադրբեջանի՝ համատեղ բանակի ստեղծման նախագիծը տարածաշրջանային կայունությանն ու կանխատեսելիությանը չսպառնա: Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ հանդիպմանը հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը:
«Բնականաբար, Ադրբեջանն ու Թուրքիան զարգացնում են երկկողմ հարաբերությունները, դա նրանց անձնական գործն է: Կարևոր է, որ այդ ամենը չլինի՝ ի վնաս տարածաշրջանային կայունության ու կանխատեսելիության մթնոլորտի: Այս առնչությամբ մենք մշտապես կապի մեջ ենք մեր թուրք և ադրբեջանցի գործընկերների հետ»,- ասել է նա:
Պեսկովը նաև ընդգծել է, թե Կրեմլին հայտնի չեն Թուրքիայի կամ Ադրբեջանի ղեկավարների, գործադիր իշխանության ինչ-որ արտահայտություններ, որոնք անհանգստության առիթ տային:
--00--ԱԹ