ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News
Քաղաքագետ Նարեկ Մինասյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«ԵԱՀԿ ՄԽ Համանախագահներն էլ արձագանքեցին:
Հրադադարը պահպանելու, սադրիչ հռետորաբանությունից հրաժարվելու, եռակողմ պայմանավորվածությունները իրականացնելու կոչերից բացի, ուշադրության է արժանի մի քանի հանգամանք.
- Հայտարարությունը, վատ ավանդույթի համաձայն, նորից ոչ հասցեական է, սակայն նկատելի է նաև բառակազմի որոշ կոշտացում:
- Համանախագահներն ունեն կոնսենսուս՝ բանակցային գործընթացը միանշանակ պետք է վերականգնվի:
- Առաջարկում են նաև օրակարգ ձևակերպելու հստակ մեխանիզմ՝ կազմակերպել ուղղակի խորհրդակցություններ` առանց նախապայմանների:
- Կասպրշիկի ու նրա թիմի համար նոր գործ, ավելի ճիշտ՝ նոր գործառույց են փորձում գտնել:
- 2010թ-ից ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Իգոր Պոպովի անունի փոխարեն հայտարարությունում Իգոր Խովաևի անունն է. հստակ չէ՝ Խովաևը արդեն նշանակվե՞լ է որպես համանախագահ, թե՞ փոխարինում է ժամանակավոր»:
--00--ԱԹ