ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները հուլիսի 30-ին պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացներ և գործնական պարապմունքներ են իրականացրել Լոռու մարզի «Գուգարք» ճամբարում:
Ականային վտանգի իրազեկման դասընթացները կազմակերպվում են ճամբարում հանգստացող բոլոր երեխաների համար: Այս տարի ճամբարին մասնակցում են տարբեր տարիքի երեխաներ Սյունիքի, Տավուշի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերից, Երևանից և Արցախի Հանրապետությունից:
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի կազմակերպած դասընթացների հիմնական նպատակն է սովորեցնել երեխաներին անվտանգ վարքագծի կանոնները:
--00—ՄՀ