ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ընտրությունները չեն լուծել մեր երկրի առջև կանգնած լրջագույն խնդիրները, հետևաբար այդ ընտրությունների արդյունքում ձևավորված ԱԺ-ն նույնպես:
Ընդդիմությունն այս պահին անում է մաքսիմալ, ինչ հնարավոր է ընթացիկ տրամաբանության մեջ:
Մեր գործընկերների համակարգային առաքելությունն է լինելու մի կողմից շարունակել կազմաքանդել դավաճան և կապիտուլյանտ ռեժիմը, մոտեցնել նոր ԱԺ-ի վախճանը, հասունացնել նոր ընտրություններ:
Մյուս կողմից, քանզի ապրում ենք ֆորսմաժորային իրավիճակներում, ընդդիմությունը պետք է կատալիզացնի հանրային գործընթացները՝ այդ ֆորոս մաժորների ընթացքում հասարակությանը միախմբելու և փողոցային ու քաղաքական պայքարները մեկտեղելու համար»:
--00--ԱԹ