ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News
Օգոստսի 4-ին Դամասկոսում պայթեցվել Է սիրիացի զինծառայողներ տեղափոխող ավտոբուսը՝ Մասաքին Էլ Խարասի շրջանում: Ինչպես հայտնել Է SANA գործակալությունը, ահաբեկչական գործողության հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ, նրանց թիվը չեն հայտնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Գործակալության կայքում զետեղված լուսանկարում երեւում Է, թե ինչպես Է պայթյունի վայրից սեւ ծխի թանձր սյուն բարձանում երկինք: Նման վերջին միջադեպը Սիրիայի մայրաքաղաքում տեղի Է ունեցել 2019 թվականի հունիսի 27-ին՝ քաղաքի արեւմուտքի Մեզաա ավտոմյարուղում:
Այն ժամանակ, ոստիկանական վարչության տվյալներով՝ վիրավորվել են մի կին եւ մի աղջիկ, որոնց տեղափոխել են հիվանդանոց: Պայթուցիկ սարքը դրված Է եղել կայնաված ավտոմոբիլի մեջ
--00—ՄՀ